Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Արտասովոր դեպքեր պրակտիկայից
Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի:
Հիվանդի մոտ հետազոտությունների արդյունքում ախտորոշվեցկոնքոսկրերի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով, ձախ նախաբազկի կոտրվածք, աջ ոտնաթաթի կոտրվածք, կրծքավանդակի բութ վնասվածք, կողերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ թեթև աստիճանի, գլխի, դեմքի, վերջույթների բազմաթիվ սալջարդ վերքեր, տրավմատիկ շոկ ծանր աստիճանի: Համապատասխան բուժական միջոցառումները կազմակերպվեցին ժամանակին: Հետաքրքրություն ներկայացնողը ծնկան հոդի շրջանի այտուցն ու գանգատներն էին: Հոդի շրջանում առկա էր սալջարդ վերքենթարկված վիրաբուժական մշակման (նկ. 1):
Կատարված լրացուցիչ ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվեց օտար մարմինª ծնկան հոդում (նկ.2):
Վերջինիս հեռացման ժամանակ պարզվեց, որ այն հիվանդի կտրիչ ատամն է:
Պարզվեց նաև, որ ծնկահոդի վերքն առաջացել է գլորվելու ժամանակ` գերծալված սեփական ծունկը բերանին հարվածելիս, որի մասին խոսում էր նաև հիվանդի կտրիչների բացակայությունը և լնդի վրա ատամների թարմ կոտրվածքի հետքերը (նկ.3):
Հիվանդը հետագա բուժումը ստացել է Մոսկվայում: Ներկայումս գտնվում է իր հայրենիքում` աշխատունակ վիճակում:
Երկրորդ դեպքը հետաքրքրություն է ներկայացնում իր բնույթով, որ դանակային վիրավորումը կրծքավանդակի պատին, կարող է առաջ բերել անսպասելի բարդություններ որովայնի խոռոչի օրգանների հետ կապված:
Ազգաբնակչության մահացության կառուցվածքում, ըստ համաշխարհային ստատիստի-կայի, կրծքավանդակի տրավմաները գրավում են կայուն չորրորդ տեղը, զիջելով սիրտ-անոթային հիվանդություններին, օնկոպաթոլոգիաներին և բրոնխոթոքային համակարգի հիվանդություններին:
Դեռ 20-րդ դարի 50-ական թվականներին Ե.Ա.Վագների աշխտանքներում շեշտված է կրծքավանդակի վնասվածքների ախտորոշման և բուժման արդիականությունը, որոնք վնասվածքների 40%-ի դեպքում համարվում են առաջատար, և կեսից ավելի դեպքերում մահվան պատճառ են դառնում:
Կրծքավանդակի վնասվածքների դասակարգումը ըստ էթիոլոգիայի.
-
ծակված-կտրված,
-
հրազենային (բեկորային և գնդակային):
Ըստ բնույթի.
-
չթափանցող (կույր և միջանցիկ),
-
թափանցող:
Մասնագիտացված բաժանմունք տեղափոխված կրծքավանդակի վնասվածքով տուժվածների թվի հարաբերությունը կրծքավանդակի թափանցող վնասվածքների թվին կազմում է 9:1-10:1-ին:
Կրծքավանդակի թափանցող վնասվածքները կարող են ուղեկցվել պլևրայի, թոքերի, ստոծանու, միջնորմի օրգանների վնասվածքներով:
Առաջին տեղում թոքերի վնասվածքներն են,երկրորդ տեղում` միջկողային անոթներինը և ներկրծքային զարկերակներինը, երրորդ տեղում` սրտինը, չորրորդում` ստոծանու վնասվածքը:
Հազվադեպ հանդիպում են միջնորմի խոշոր անոթների` վերել, վայրէջ աորտայի, շնչափողի, կերակրափողի բրոնխների տրավմաներ: Կրծքավանդակի թափանցող վնասվածքները հաճախ ուղեկցվում են շնչառական ուղիների օբստրուկցիայով, բաց, փակ կամ լարված պնևմոթորաքսով, սրտի տամպոնադայով` պայմանավորելով գազային և հեմատոլոգիական սինդրոմների անբարենպաստ համակցում:
Ըստ Շուպիկի անվան կլինիկայի` կրծքաորովայնային վնասվածքներով հիվանդների 13%-ի մոտ տեղ է գրավում ստոծանու միջանցիկ մեկուսացված վնասվածքները, առանց որովայնի խոռոչի և կրծքավանդակի օրգանների վնասվածքների:
Համանման դեպք արձանագրվել է Գյումրու Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում 2009 թվականին: 08.09.09թ.-ին հիվանդանոց է ընդունվել 38 տարեկան հիվանդ սուր որովայնի կլինիկայով: Ըստ անամնեզի 02.09.09թ. ստացել է դանակային վիրավորում կրծքավանդակի ձախ կեսում` V-VI միջկողային տարածությունում, միջին անոթային գծով (նկ4.):
Վերքի չափերն են` 1.5x0.5սմ հարթ եզրերով: Հիվանդանոց է դիմել 6 օր անց` որովայնի և կրծքավանդակի ցավերով:
Կլինիկո-լաբորատոր ետազոտությունների և կրծքավանդակի ռենտգեն քննությամբ հայտ-նաբերվել է ազատ գազ և ատիպիկ գոյացություն ստոծանուց վեր նման աղեգալարի:
Հիվանդը անհետաձգելի ցուցումներով վիրահատվել է: Որովայնի օրգանների ռևիզիայի ժամանակ հայտնաբերվել է ստոծանու ձախ գմբեթի վնասվածք: Ստոծանու վնասված տեղից դեպի կրծքախոռոչ էր անցել զստաղու մի հատված (նկ.5):
Ստոծանու վնասված տեղամասի լայնացումից հետո որովայնի խոռոչ է վերադարձվել զստաղու հատված ավելի քան 50սմ երկարությամբ, որն անկենդան էր: Կատարվել է մասնահատում ավելի քան 50 սմ երկարությամբ (նկ. 6), դրվել բերանակցում կողք-կողքի: Ստոծանու վերքից կատարվել է կրծքավանդակի խոռոչի սանացիա, դեֆեկտը կարվել է, որովայնի խոռոչը չորացվել, կատարվել է դրենավորում VII-VIII միջկողային տարածությունում:
Հետվիրահատական շրջանն անցել է հարթ: Հիվանդը դուրս է գրվել 9-րդ օրը բավարար վիճակում:
Կարդացեք նաև
Ներածություն: Սկավառակաձև միջային մահիկը չափազանց հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է (0.1–0.3%): Առ այսօր գրականության մեջ նմանատիպ միայն 24 դեպք է նկարագրված: Այս զեկույցում մենք ներկայացնում ենք...
Տեխնիկական առաջընթացի դարաշրջանում ճանապարհատրանսպորտային և արտա-դրական վնասվածքների աճին զուգընթաց գրանցվում է երկար խողովակավոր ոսկրերի կոտրվածքների հաճախականության բարձրացում...
Հոդերի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն գործիքային հետազոտության տվյալները: Վերջին ժամանակներս մեր պրակտիկայում ներդրվել է խոշոր հոդերի...
Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման...
Մեր հիվանդանոցում, որը համարվում է Շիրակի մարզի բազմապրոֆիլ վիրաբուժական կենտրոն` կատարվում են բազմաթիվ, երբեմն էլ մեծ ծավալի վիրահատություններ: Հիվանդի վերջնական բուժական կամ վիրահատական...
Հայաստանում վնասվածքաբանական-օրթոպեդիկ պրակտիկայում սրունք-թաթային հոդի (ՍԹՀ) արթրոսկոպիան դեռևս չի ստանում անհրաժեշտ տարածում: Մինչ այժմ Հայաստանում տպագրվող պարբերականներում...
Ներհոդային կոտրվածքների ժամանակ հետվնասվածքային արթրոզն ամենահաճախ հանդիպող մնացորդային բարդույթներից է, մասնավորապես ծնկահոդի դեպքում: Մարդու օրգանիզմում ծնկահոդն ամենածանրաբեռնված...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն